Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի բանակցային պատվիրակությունըառաջիկայում կմեկնի Շվեյցարիա, փոխանցել է IRIB-ը։
Այս հայտարարության ֆոնին ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացվող դիվանագիտական խորհրդակցությունների մասին։ Մասնավորապես, շվեյցարական կողմը հաստատել էր, որ իր տարածքում՝ Բյուրգենշտոկում, ստեղծվում է «զուսպ և հուսալի հարթակ» ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր քննարկումների համար, սակայն բանակցությունների մանրամասները չեն բացահայտվում։
Ավելի վաղ «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտնել էր Հորմուզի նեղուցի կրկնակի փակման մասին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հուշագրի խախտումների պատճառով։

