Երևան քաղաքում հունիսի 18-ի երեկոյան, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 18-ին կեսօրից հետո, 20-ի ու 22-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին և 21-ին առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ին՝ նույնքան կնվազի։


