ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը

ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նոր գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները նշանակել սեպտեմբերի 20-ին»,- ասվում է փաստաթղթում։

ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, իր հերթին, հայտարարել է քվեարկության նախապատրաստման աշխատանքների մեկնարկի մասին։

Ավելի վաղ նա նշել էր, որ, ելնելով ընտրողների պահանջից, ՄՔՕ-2026-ը (Միասնական քվեարկության օր) կարող է տևել երեք օր։

Ընդհանուր առմամբ, երկրում կանցկացվի տարբեր մակարդակների ավելի քան 2,2 հազար ընտրարշավ, նախատեսվում է համալրել 20,7 հազար պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն։

Լրահոս

Օրվա կարևոր