Տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես՝ ելակը, Վրաստանի տարածքով ՌԴ է արտահանվում թուրքական ծագման անվան տակ, չեն համապատասխանում իրականությանը և կրում են սպեկուլյատիվ բնույթ: Այս մասին գրված է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ֆեյսբուքյան էջում:
«Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքում է հայկական հրատարակության կողմից հրապարակված տեղեկատվությունը հայկական արտադրանքի ծագումը փոխելու և բեռը Ռուսաստանի Դաշնության տարածք այլ հարևան երկրների անունից վերաարտահանելու նպատակով ներկրելու մասին։
Նախարարությունը կարծում է, որ նման տեղեկատվության տարածումը սպեկուլյատիվ է և ոչ միայն ճիշտ չէ, այլև ստվեր է գցում մեր երկրների տնտեսական հարաբերությունների վրա։
Մենք խորին մտահոգություն ենք հայտնում հարևան երկրում քաղաքական պատերազմի նման դաժան ձևերի կապակցությամբ, որտեղ մեր երկիրն անհիմն կերպով ներգրավվում է»,- գրված է հայտարարության մեջ:

