Բուժաշխատողի օրվա առթիվ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր Հարություն Քուշկյանը շնորհավորական ուղերձ է հղել ոլորտի ներկայացուցիչներին։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Ձեր ամենօրյա աշխատանքը մեծ առաքելություն է, որը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, հոգատարություն և անմնացորդ նվիրվածություն։
Ձեզնից յուրաքանչյուրն իր կարևոր ներդրումն ունի մեր երկրի առողջապահության զարգացման գործում։ Ձեր բարձր որակավորման և միասնական աշխատանքի շնորհիվ մենք հաջողությամբ հաղթահարում ենք ամենօրյա մարտահրավերներն ու շարժվում առաջ։
Օրվա առթիվ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մասնագիտական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։ Խաղաղություն, ուրախություն, բարօրություն և փոխըմբռնում ձեզ և ձեր ընտանիքներին»,- իր ուղերձում նշել է Հարություն Քուշկյանը։
Lratvutyun.am-ը միանում է շնորհավորանքներին և Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորում առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և խաղաղ աշխատանք։

