Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս