ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդների միջոցով իրականացվող անուղղակի խորհրդակցությունները անցել են եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ», — հեռուստաալիքը մեջբերում է իր զրուցակցի խոսքերը։ Նա նաև նշել է, որ կողմերի միջև երկխոսությունն ընթանում է միջնորդների միջոցով։

Al Arabiya-ի աղբյուրը հավելել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերջերս երկու հեռախոսազրույց է ունեցել Պակիuտանի բանակի հրամանատարի հետ։

Նրա պնդման համաձայն՝ իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ծրագրում է այցելել Իսլամաբադ ընթացիկ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։

Լրահոս