«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։

«Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝

-39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,

-6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,

-1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

-3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

-1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ»:

Լրահոս