Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել Շնող գյուղում․ ՆԳՆ (տեսանյութ)

Հուլիսի 15-ի վաղ առավոտյան Քրեական ոստիկանության գլխավոր  և Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։

Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ 39 և 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Օրվա կարևոր