«Դիլի» կաթնամթերքը վերադարձավ շուկա․ ի՞նչ տեղի ունեցավ գործարանում, որի արտադրությունը կասեցվել էր

«Դիլի» կաթնամթերքի գործարանը պաշտոնապես վերսկսել է իր արտադրական գործունեությունը և կրկին լիարժեք ծավալով ներկայացված է շուկայում։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել էր ընկերության արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով։ Այդ որոշումը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում և բազմաթիվ հարցեր էր առաջացրել սպառողների մոտ։

Ընկերությունը հայտնում է, որ սահմանված ժամկետում վերացրել է տեսչական մարմնի արձանագրած բոլոր խախտումները, իրականացրել անհրաժեշտ բարելավումները և ստացել արտադրությունը շարունակելու պաշտոնական թույլտվություն։

Այսպիսով, «Դիլի» կաթնամթերքի գործարանը կրկին գործում է՝ վերադառնալով հայկական շուկա իր արտադրանքով։

Լրահոս

Օրվա կարևոր