Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի․ Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

«Որոշել եմ ԱՄՆ-ի համար նախատեսված 20% փոխհատուցման վճարը փոխարինել Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրերով։

Նավթը հոսում է ինչպես երբեք։ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացի Իրանից՝ նրանց խաբեբա, դաժան և չար ղեկավարության շնորհիվ, որը նրանց տանում է դեպի լիարժեք կործանման ճանապարհով։

Մենք կկիրառենք լիարժեք շրջափակում, բայց միայն Իրանի նավահանգիստներ մեկնող և այնտեղից եկող կամ Իրանի հետ կապված որևէ բեռ տեղափոխող նավերի վրա։

Ես որոշել եմ ԱՄՆ-ի 20% փոխհատուցման վճարը փոխարինել առևտրային և ներդրումային համաձայնագրերով, որոնք Պարսից ծոցի տարբեր պետություններ կկնքեն Միացյալ Նահանգների հետ։ Այս ներդրումները կլինեն հսկայական։

Անցել են այն օրերը, երբ Իրանը սպանում էր հարյուր հազարավոր մարդկանց, և ամենակարևորը՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,-նշել է նա։

Լրահոս