ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց։ Փաստաբաններն ասացին, որ հարցաքննությունը վաղը շարունակվելու է։
Ծառուկյանին այս անգամ ուղեկցեցին առանց ձևական ձեռնաշղթաների։ Նրան աջակիցները ճանապարհեցին «Ծառուկյան, Ծառուկյան» բացականչություններով ու ծափահարություններով։

