Բուլղարիայի կողմից իր տարածքի տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռшզմական ագրեuիայի մասնակից․ Բաղայի

Բուլղարիայի կողմից իր տարածքի և ռազմական ենթակառուցվածքների տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռազմական ագրեսիայի մասնակից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովի հայտարարությունները՝ Բեզմեր ավիաբազայում ռազմական ինքնաթիռներ տեղակայելու ԱՄՆ խնդրանքի քննարկման վերաբերյալ։

«Բուլղարիայի կառավարությունը լիովին գիտակցում է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ուղղակի խախտում են»,-Բաղայիի խոսքերն է մեջբերում IRNA-ն։

«Այս անօրինական գործողությունների նախապատրաստման կամ իրականացման գործում ցանկացած օգնություն երկիրը դարձնում է ռազմական հանցագործությունների մասնակից»,-նշել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևի 3-րդ հոդվածի «զ» կետի համաձայն՝ պետության տարածքի տրամադրումը երրորդ երկրի դեմ ագրեսիայի ակտ կատարելու համար ինքնին որակվում է որպես ագրեսիայի ակտ։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կոչ արեց Սոֆիային խոհեմություն ցուցաբերել և չտրվել Վաշինգտոնի ճնշմանը։

Լրահոս