Իրանը կանցնի հարձակnղական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակnւմները Իսլամական Հանրապետության վրա․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումները Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։

«Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զսպման և պատասխան գործողությունների փուլից կանցնեն հարձակման և ամբողջական ոչնչացման փուլի»,- Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Մոհսեն Ռեզային։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թեհրանը հարձակման կենթարկի ոչ միայն ԱՄՆ-ի այն բազաները, որոնք գտնվում են հակամարտության գոտում, այլև դրանից դուրս։

Նշենք, որ վերջին օրերին ԱՄՆ-Իրան հարաբերությունները կրկին սրվել են։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանին, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չնայած Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարելու և իրենք փակելու են Հորմուզի նեղուցը այն նավերի համար, որոնք կապ ունեն Իրանի հետ։

Լրահոս