Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շարունակում է պահպանել իր կարևոր դերակատարումը Հայաստանի մշակութային և հանրային կյանքում՝ հյուրընկալելով միջազգային համերգներ, պետական միջոցառումներ, սպորտային մրցաշարեր և խոշոր համաժողովներ։ Վերջին տարիներին կառույցի աշխատանքում նկատվում է զարգացման և արդիականացման միտում, որն ուղղված է համալիրի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործմանը։
Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը կառավարման իր գործունեության ընթացքում կարևորում է երկարաժամկետ զարգացումը, ժամանակակից կառավարման գործիքների կիրառումը և ենթակառուցվածքների շարունակական բարելավումը։ Նրա մոտեցումն այն է, որ մարզահամերգային համալիրը պետք է լինի ոչ միայն միջոցառումների անցկացման վայր, այլև Հայաստանի մշակութային այցեքարտերից մեկը, որը կարող է ընդունել միջազգային մակարդակի ամենատարբեր նախագծեր։
Մշակութային հաստատության արդյունավետ գործունեությունը պահանջում է ամենօրյա համակարգված աշխատանք, ճկուն կառավարում և նոր նախաձեռնությունների իրականացում։ Այս սկզբունքներով ձևավորված աշխատանքը նպաստում է, որ համալիրը շարունակի պահպանել իր հեղինակությունն ու մնա երկրի կարևորագույն մշակութային և հանրային կենտրոններից մեկը։


