Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվե

Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել:

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակած որոշմամբ նախազգուշացում է հայտարարել Կարեն Ֆարխոյանին այն բանի համար, որ նա մոտ մեկ տարով ձգձգել է դատական ակտի հրապարակումը։

Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ էր դիմել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Կարեն Ֆարխոյանը հայտնի է որպես ընդդիմադիրներին «կալանք տվող դատավոր»։

Լրահոս