Այսպես կոչված «Տնտեսական oրը» շեղող հանգամանք է Ամերիկայի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքից և սրընթաց աճող տոկոսային ծախսերից. Արաղչի

Այսպես կոչված «Տնտեսական oրը» շեղող հանգամանք է Ամերիկայի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքից և սրընթաց աճող տոկոսային ծախսերից: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Այսպես կոչված «Տնտեսական օրը» շեղող հանգամանք է Ամերիկայի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքից և սրընթաց աճող տոկոսային ծախսերից:

Ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն հետագա պարտություն և իրանցիների թշնամանք կբերի: ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և համաշխարհային ինքնիշխանությանը»,- գրել է Արաղչին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ նշել էր, որ այսօր նա հայտարարում է երբևէ որևէ երկրի դեմ ձեռնարկված ամենակործարար տնտեսական գործողության մասին:

Թրամփը նաև նշել էր, որ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ձեռնարկություններին, օդանավակայաններին կամ պետական մարմիններին որևէ տեսակի փրկօղակ տրամադրել Իրանին, ինքը կբախվի հսկայական տնտեսական հետևանքների:

Լրահոս