Ռուսական ԱԹՍ-ները օրվա ընթացքում երրորդ անգամ hարվածել են Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է

Ռուսական ԱԹՍ-ները օրվա ընթացքում երրորդ անգամ հարվածել են Կիևի Հարավային կամրջին։ Մետրոյի և վերգետնյա հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Ավելի ուշ Կլիչկոն հավելել է, որ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով, նախնական տեղեկություններով, վնասվել են կամրջի հենարանը, արգելապատնեշը, ճանապարհային ծածկը և մետրոպոլիտենի պաշտպանական բետոնե պատնեշը։

Մետրոպոլիտենի մասնագետներն իրականացնում են մետրոյի գծերի հոսանքազրկում։ Մետրոյի և վերգետնյա հասարակական տրանսպորտի երթևեկությունը կամրջով դադարեցվել է։

Լրահոս