Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են Տարածքային կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովին ու Թեհրանի քաղաքապետի Երևան այցին։

Անդրադարձ է կատարվել նաև քույր քաղաքների՝ Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերը ամրապնդելու, ինչպես նաև հետագա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին, որոնք վերաբերում են քաղաքային կառավարման, հասարակական տրանսպորտի և երթևեկության, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության ու կանաչապատման ոլորտներին։

Լրահոս