Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնասակար, պոտենցիալ վտանգավոր և անխոհեմ քայլ կլինի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ակնկալում ենք, որ Starlink-ի ռուսական համարժեքը՝ «Ռասվետ» համակարգը, շուտով ավելի արդյունավետ կդառնա։ Ինչպես նաև Կրեմլը ենթադրում է, որ Պուտինը կմասնակցի Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովին։ Նա Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովը Պուտինի համար անվանել է լավ հնարավորություն՝ հանդիպելու ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հետ»,- նշել է նա։


