Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զոհվելուց հետո: Հրամանագիրը ստորագրել է նախագահ Տոկաևը։
«Կասպիական պաշտպանություն-2026» զորավարժությունների ժամանակ սեպտեմբերի 24-ին եղանակի կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով 17 ռազմական նավաստի է ծովն ընկել: Նրանցից երեքը փրկվել են, 14 մարդ մահացել է։ Հարուցված քրգործի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր 5 բարձրաստիճան զինվորական։


