Բլոգեր Գեորգx-ը երեկոն անցկացրել է «Ամառե» ռեստորանում՝ կարծես որոշելով մի կողմ թողնել առօրյա հոգսերն ու անցնել լիարժեք զվարճանքի ռեժիմի։
Սոցցանցերում տարածված տեսանյութից երևում է, որ բլոգերը ընկերական միջավայրում երգում, պարում ու ակտիվորեն տրվում է երեկոյի տրամադրությանը։ Դատելով կադրերից՝ Գեորգx-ը երեկոն հաստատ չի անցկացրել հանգիստ նստած․ երաժշտություն, պար ու բարձր տրամադրություն՝ ամբողջ փաթեթով։
Թեև յուրաքանչյուրն ազատ ժամանակը տնօրինում է իր նախընտրությամբ, Գեորգx-ի այս տեսանյութը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է բլոգերի առօրյան երբեմն վերածվում հանրային ցուցադրության։ Այս անգամ էլ տեսախցիկը հասցրել է ֆիքսել երեկոյի ամենաաշխույժ պահերը։
«Ամառե»-ում երեկոն անցել է բարձր տրամադրությամբ, իսկ Գեորգx-ը, կարծես, որոշել էր հնարավորինս ակտիվ օգտվել հանգստի հնարավորությունից՝ երգելով, պարելով ու պարզապես «տժալով»։


