Ռազմական հանցագործների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով Նեթանյահուի մասին։
Ավելի վաղ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։
«Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը»,-հայտարարել էր Բենիամին Նեթանյահուն։
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդեր տվեց՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով։


