2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն՝
-Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
-Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
-Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։
Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։


