Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային

Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մադրիդի ինքնավար համայնքում կառավարության ներկայացուցչության մամուլի ծառայությունում:

Մանիֆեստացիայի մասնակիցները երթ են կազմակերպել դեպի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված է Մադրիդի քաղաքապետարանը: Կարգախոսն է դարձել․ «Ճանապարհ դեպի համընդհանուր գործադուլ»: Իսպանիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ նույնպես դուրս են եկել բողոքի ակցիաների՝ բնակարանային ճգնաժամի պատճառով:

Ինչպես հայտնել է El País-ը, Վալենսիայում հանրահավաքն ավարտվել է ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով: Իրավապահները ստիպված են եղել ուժ կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Վերջին մի քանի օրերին բնակարանային ճգնաժամի ֆոնին Իսպանիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել: Սեպտեմբերի 26-ին Մադրիդում տեղի է ունեցել խոշոր մանիֆեստացիա տարեց կնոջ վտարումից հետո, ով ստիպված է եղել լքել վարձակալած բնակարանը դրանում 70 տարի ապրելուց հետո:

Հանրահավաքից հետո հարյուրավոր մարդիկ վրանային ճամբար են խփել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Այնուհետև հայտնի է դարձել, որ կինը, այնուամենայնիվ, կկարողանա վերադառնալ իր տուն՝ այն տնօրինող ընկերության հետ համաձայնության հասնելուց հետո: Մադրիդից հետո նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել նաև երկրի այլ քաղաքներում:

Լրահոս