Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն․ Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցը չի բացվի առանց Իսլամաբադի հուշագրի յոթ պայմանները կատարելու։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն ավարտվել է։

Մեր դիրքորոշումը հստակ է. Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն»,-նշել է նա։

Լրահոս