ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյան․ «Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության ու բարեմաղթանքի խոսքեր հղելու»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության ու բարեմաղթանքի խոսքեր հղելու համար։

Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել դժվարություններից, երազանքներ կառուցել և գնալ դրանց իրագործման ճանապարհով, հավատալ ու հաղթել։

Ձեր տված գիտելիքները յուրաքանչյուր սանի՝ որպես անհատի ձևավորման ու կայացման կարևորագույն հիմքերից են։

Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, համբերություն, մասնագիտական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։ Թող ձեր աշխատանքը միշտ արժևորվի, իսկ ձեր սաների հաջողությունները դառնան ձեր նվիրական աշխատանքի լավագույն գնահատականը։

Լրահոս

Օրվա կարևոր