Եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական կողմը չէր տեղեկացնի, որ իր զինծառայողը կորել է: Այս մասին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է։ Մարդ եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է։ Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց տեսել է՝ իր զինծառայողը կորել է, տեղեկացրել է հայկական կողմին։ Լավ է, եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:




