2026 թ. հոկտեմբերի 9-ին ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2026/2269 կանոնակարգը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Կանոնակարգն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։



