Չինաստանի ԶՈւ-ն պատրաստ է աջակցել ԱՄՆ բանակի հետ հարաբերությունների զարգացմանը․ ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ

Չինաստանի զինված ուժերը պատրաստ են աջակցել ԱՄՆ բանակի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չեն Սին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանի ԶՈւ-ն պատրաստ է ամերիկյան կողմի հետ համատեղ պատշաճ կերպով կատարել երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած կարևոր համաձայնությունները, ամրապնդել հաղորդակցությունն ու երկխոսությունը, ընդլայնել փոխանակումների և համագործակցության ոլորտը, համարժեքորեն կարգավորել տարաձայնությունները, աջակցել երկու երկրների ԶՈւ-երի միջև հարաբերությունների կայուն, առողջ և հարատև զարգացմանը, դրական ավանդ ներդնել և նոր ազդակ հաղորդել «Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարգանքի, արդարության և փոխադարձության վրա հիմնված ռազմավարական կայունության կառուցողական հարաբերությունների» կառուցմանը», — գրել է նա։

Այսպիսով պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի խոսքերը, ով ԱՄՆ կատարած իր վերջին պետական այցի ընթացքում հայտարարել էր, որ երկու երկրների ԶՈւ-երը պետք է պահպանեն մշտական երկխոսություն և կատարելագործեն հաղորդակցության մեխանիզմները՝ կանխելով ճգնաժամային իրավիճակները։

«Բարձրագույն մակարդակի դիվանագիտությունը ուղենիշ է չին-ամերիկյան հարաբերություններում, առաջատար դեր է խաղում երկու երկրների ԶՈւ-երի միջև կապերի զարգացման ուղղության որոշման գործում», — ընդգծել է Չեն Սին։

Լրահոս