Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ արդեն որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Սի Ծինփինի ու Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։Թրամփի խոսքով՝ այսօր ինքը և Պուտինը երկար զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկման գրեթե ամբողջ մասը վերաբերել է Ուկրաինայի հարցին։«Կարծում եմ՝ նա, ինչպես և ես, ցանկանում է, որ այս հակամարտությունն ավարտվի։ Հուսով եմ՝ մյուս կողմը նույնպես շահագրգռված է դրա դադարեցմամբ»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։
































