Նախնական պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ հանդիպում, քննարկում կունենանք:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեք այց է ունենալու Ռուսաստան։ Առաջինը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, հաջորդը՝ դեկտեմբերի 11-12-ին, վերջինը՝ տարվա վերջ։
































