Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնել են Կառավարությունից:

Այցի շրջանակում փոխվարչապետը աշխատանքային հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ, ինչպես նաև կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

Լրահոս