Երկխոսությունն ու բանակցությունները մնում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ հնարավոր ուղին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցենք, որ նոյեմբերի 19-ին Պուտինը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի նախագաների հետ եռակողմ հանդիպման սկզբում հայտարարել է, որ երեք պետություններն ունեն բազմաթիվ համընկնող շահեր տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինականի կարգավորման առումով։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, այս թեման նա քննարկել է Շենժենում Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ առանձին երկկողմ հանդիպումների ընթացքում։
Ինչպես ավելի ուշ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում նշել է Թրամփը, եռակողմ գագաթնաժողովի ընթացքում երկրների առաջնորդները «շատ մեծ ժամանակ» են հատկացրել ուկրաինական ճգնաժամի քննարկմանը։
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում անցկացրել են եռակողմ հանդիպում։ Այս կազմով գագաթնաժողովն անցկացվել է առաջին անգամ։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային իրավիճակի շուրջ և հավատարմություն հայտնել ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության պահպանմանը։ Հանդիպման արդյունքներով առաջնորդներն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր։































