«Շանթ-Սեյրան» ընկերությունն ակտիվորեն իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ՝ ապահովելով ճանապարհների անցանելիությունը

Ձմեռային եղանակային պայմաններում ճանապարհների մաքրությունն ու անվտանգությունը կարևոր նշանակություն ունեն քաղաքացիների բնականոն տեղաշարժի ապահովման համար։ Այս օրերին «Շանթ Սերյան» ընկերությունը ակտիվորեն իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ մաքրել ճանապարհները ձյան շերտից և ապահովել երթևեկության անվտանգությունը։

Ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված են ձմռան դժվարին պայմաններում ճանապարհների անցանելիության պահպանմանը, վարորդների և հետիոտների տեղաշարժի համար առավել անվտանգ պայմանների ստեղծմանը։

Նման աշխատանքները հատկապես կարևոր են ձյան առատ տեղումների ժամանակ, երբ ժամանակին իրականացվող մաքրումը թույլ է տալիս նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը և կանխել երթևեկության խաթարումները։

«Շանթ Սերյան» ընկերության աշխատանքն այս օրերին ևս մեկ անգամ ընդգծում է ձմեռային սպասարկման կարևորությունը՝ համայնքային և ճանապարհային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունն ապահովելու գործում։

Լրահոս