Սլովակիայում ուսանողները միացել են բնակարանների գների աճի և սպառազինության ծախսերի դեմ երիտասարդության բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Dennik N պորտալին։
Բողոքի ցույցերին, որոնք ուրբաթ օրը տեղի են ունեցել եվրոպական ավելի քան 20 երկրներում, միացել են հարյուրավոր ուսանողներ Բրատիսլավայում։ Նրանք երթով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և հանրահավաք անցկացրել Սլովակյան ազգային ապստամբության հրապարակում։
Հանրահավաքի ժամանակ քննադատվել են հանրապետության իշխանությունները կրթության և առողջապահության ոլորտների անբավարար ֆինանսավորման, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայության, երիտասարդ ընտանիքների համար բնակարանների անմատչելիության խնդիրների նկատմամբ անուշադրության համար։ Նաև քննադատություն է հնչել եվրոպական երկրների կառավարությունների հասցեին՝ ռազմական ծախսերի աճի վերաբերյալ։































