ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային։
«ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հրավերով Նյու Յորքում ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային։
Հաճելի էր հանդիպել և զրուցել հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, ֆիլմաշարի հեղինակ Բրեթ Ռաթների, առաջին տիկնոջ ավագ խորհրդական, նախագծի գործադիր պրոդյուսեր Մարկ Բեքմանի ինչպես նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Մայք Ուոլցի հետ»,- գրել է Մկրտչյանը։
































