Համայնքին է վերադարձվել Հատիսի փողոցում գտնվող հողամասը

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/19/2 հասցեում գտնվող 33 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը։

Վճռով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ օտարվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հատուկ նշանակության կանաչապատ տարածք։

 

Լրահոս