Մենք հաստատել ենք խաղաղություն և գնում ենք այն վերջնական ու անշրջելի դարձնելու ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

Մենք հաստատել ենք խաղաղություն, և, այո՛, մենք գնում ենք խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհով, և այդ ճանապարհին այսօր կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է:

Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի մասին քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ասել, որ խաղաղության, անկախության, ինքնիշխանության ճանապարհին մենք արդեն շատ ավելի լուրջ խոչընդոտներ հաղթահարել ենք, և որևէ կասկած չունեմ, որ ՀՀ ժողովուրդը կհաղթահարի նաև այս խոչընդոտը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ելույթը:

Լրահոս