Lratvutyun.am

Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է | Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ | Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին | Ընդդիմադիրները հիասթափված են ջահերով երթին մարդկանց մասնակցությունից | «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը հեռանում են Հայաստանից | Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը | Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև | ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում |

2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները ԼՂ-ում անտեղի չեն եղել․ հայկական կողմը դեռ 2022-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Գալուզին

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում անտեղի չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոփարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմը դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Միաժամանակ, այն ժամանակ չէր լուծվել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը», – նշել է Գալուզինը՝ հավելելով, որ այժմ ԼՂ-ն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտ։

Նա նաև շեշտել է, որ «ռուսական կողմի ջանքերով, այդ թվում՝ վեց խաղաղապահի կյանքի գնով է հնարավոր եղել խուսափել խաղաղ բնակչության շրջանում զգալի զոհերից», ինչպես նաև «ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցություններ անցկացվել»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ