Lratvutyun.am

Բորելը ժամանել է Լիբանան՝ քննարկելու իրավիճակը Գազայում և իսրայելա-լիբանանյան սահմանին

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Լիբանան՝ տարածաշրջանում իրավիճակի սրման մտավախությունների պատճառով քննարկելու Իսրայելի հետ երկրի սահմանին տիրող իրավիճակը։Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ ներկայացուցչին, որի անունը չի նշվում։ «Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը ժամանել է Լիբանան, քանի որ Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցող բախումները […]

ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդի օդանավակայանում՝ պատուհանի և ֆյուզելաժի մի հատվածի պոկվելու պատճառով

ԱՄՆ-ում Alaska Airlines ավիաընկերության Boeing 737-9 MAX մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդ քաղաքում, այն բանից հետո, ինչ թռիչքի ժամանակ օդանավի պատուհանն ու ֆյուզելաժի մի հատվածը պոկվել են։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։Օդանավն ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդից ուղևորվում էր Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաք։ Ուղևորներից մեկի խոսքով՝ պատուհանի ապակին պոկվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց […]

Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Սուրբ Գայանե եկեղեցում ճրագալույցի պատարագ մատուցվեց, ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց ճրագալույցի պատարագ, որին մասնակցեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի օրենսդիր ու գործադրի մարմինների տարբեր պաշտոնյաներ:Պատարագին ներկա էին նաև հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնական մասը արցախցիներ: Մինչ պատարագը Սամվել Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել Արցախի կարգավիճակի, արցախցիների հետագա վերադարձի հետ կապված «Ազատության» հարցերին: […]

19։50-ի դրությամբ հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում

Հունվարի 5-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշեն- Զանգակատուն ճանապարհահատվածին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]

Ամենազոր հավատքով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները․ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ և ձեզ մեծ ավետիս․Գագիկ Ծառուկյան

Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին․ Գագիկ Ծառուկյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Սրտանց շնորհավորում եմ համայն հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ […]

Գիտելիքի և բովանդակության խորքն է կարևոր, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։ Խոսելով ատեստավորման գործընթացի կարևորության մասին՝ վարչապետը նշել է. «Գիտելիքի և բովանդակության խորքն է շատ կարևոր: […]

Ադրբեջանը կրոնական ազատության լուրջ խախտումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հատուկ դիտարկման երկրների ցուցակում է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է.«Կրոնի կամ հավատի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը այն պահից սկսած, երբ Կոնգրեսը 1998 թ. ընդունել և կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը: Այս շարունակական հանձնառության շրջանակում, ես Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, […]

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, […]

Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի տարբեր հատվածներում կան վթարված ավտոմեքենաներ

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Տեղացած առատ ձյան ու քամու հետևանքով ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի և Հրազդանի հշեջ փրկարարական ջոկատների փրկարարները։ […]

ԱՄՆ Այովա նահանգի դպրոցի հրաձիգն ինքնասպան է եղե

Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով՝ հրաձիգը հավանաբար ուսանողներից մեկն է եղել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Հրաձգությունը տեղի է ունեցել նոր կիսամյակի առաջին օրը։ Այդ դպրոց է հաճախում ավելի քան 1,7 հազար մարդ։

Սիրիայում ամերիկյան բազաները հրթիռակոծության են ենթարկվել

Սիրիայի տարածքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաներ հրթիռակոծության են ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղի աղբյուրներին հղումով։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Ազ-Զախրիյա օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան բազան։ Նշվում է, որ օդանավակայանը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա քաղաքում։ Գործակալության տվյալներով՝ հրթիռների մեծ մասն ընկել է անմիջապես ԱՄՆ օբյեկտի տարածքում։ Ինչպես նաև, ըստ աղբյուրներից մեկի, […]

5000 դրամ տուգանք՝ կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտում 1 օր կայանման և կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար քաղաքացիները հունվարի 1-ից պարտավոր կլինեն վճարել 5000 դրամ։Եթե, օրինակ, մեքենան մի քանի օր կանգնեցնեք կարմիր գծերով ավտոկայանատեղիում և չվճարեք համապատասխան գումարը, ապա ամեն օրվա համար անհրաժեշտ կլինի վճարել 5000 դրամ։ Հունվարի 1-ից Երևանում կարմիր գծերի […]