Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ԶԻԼ»ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Իջևան-Երևան-Սևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ Հրազդանից դեպի Չարենցավան ճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Կարապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Անտոնյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի […]

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմաները, այսօր Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Մեր թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների և մատնանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասաց Միրզոյանը»․ – շարունակելով․ – «Խոսելով երրորդ […]

Այս տարի շուրջ 100,000 վայրի ծառ կտնկվի Վայոց ձորի մարզում

Այս տարի Հայաստանի անտառներում տնկվելու են 100,000 վայրի սերմերից խնամքով աճեցված տնկիներ, որոնք մեծ դրական ազդեցություն են ունենալու անտառների վերականգնման և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը մեղմելու ուղղությամբ։ Այս արդյունքին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) հաջողվել է հասնել Ուշի գյուղում կառուցված 4 նոր տնկարանների շնորհիվ, որտեղ հնարավորություն է ստեղծվել աճեցնելու շուրջ 150,000 վայրի տնկի։ […]

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար»

Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ Լիբանանում, բայց կարող է իր հարևանին «վերադարձնել քարե դար». այս մասին, ինչպես գրում է aljazeera.com-ը, Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք յուրաքանչյուր սցենարի: «Հեզբոլլահ»-ը շատ լավ հասկանում է, որ մենք կարող ենք հսկայական վնաս հասցնել Լիբանանին, եթե պատերազմ սկսվի: Իսրայելը […]

Ապարանում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում վրացական համարանիշներով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքում՝ Բաղրամյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել 3 եղևնիների, կոտրել դրանք ու հայտնվել մայթին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ […]

Լոռու մարզում աղետից հետո վիճակը շարունակում է մնալ ծանր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզում մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած աղետից հետո իրավիճակը շարունակում է մնալ ծանր ու անորոշ. մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են դուրս գալու այդ սարսափելի վիճակից, իսկ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը շատ դանդաղ են, դրանց մեծ մասն էլ՝ զուտ «տեսախցիկների համար», այսինքն՝ ավելի շատ ցուցադրական, քան բովանդակային, հարց լուծող: Ինչպես […]

Մենք հետևողական ենք ՀՀ դատական համակարգի անկախությանը. Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որոնք իրականացնում է Հայաստանը։ Նա ասաց, որ, իհարկե, նշվել է նաև մի շարք մարտահրավերների մասին, այդ խնդիրների մասին ևս գիտեն։ «Մեր կամքն է, որ մենք հետևողական և անարգել գնանք ՀՀ դատական համակարգն իրական անկախությամբ ապահովելու ճանապարհով։ Կարծում եմ՝ […]

Շիրակի մարզպետը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է

Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեկ տուն է՝ մեր անասնաֆերմային հարակից, որտեղ ապրում են գյուղի մարդիկ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ, ըստ հայտարարագրի, ինքն ամենահարուստ մարզպետն է։ «Կարող եք հայտարարագիրը կրկին նայել։ Այս տարվա հայտարարագրում ներկայացրել եմ 1.5 հա […]

Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար որոշ բնակավայրերում տուն կառուցելու հիփոթեքի դեպքում կտրվի 5 մլն հավելում

Կառավարությունը որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը:Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։Այս նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն […]

Կոնյակի սպիրտների արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն

Մինչև 2024 թ. դեկտեմբերի 30–ը ՀՀ կառավարությունը կոնյակի սպիրտների արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն` յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով։ Նախագծով պետական բյուջեում նախատեսվել է շուրջ 700 մլն դրամ հատկացում, մասնավորապես՝ միայն շահութահարկի գծով լրացուցիչ մուտքերը կկազմեն շուրջ 290 մլն դրամ։ Աջակցությունը չի տրամադրվի ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար։

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը ՀՀ առաջնահերթություններից է. Սիմոնյան

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […]

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]