Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները | Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար | Մարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին | Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական | Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ | ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է | Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան | Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ | 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից | Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր | ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն | Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից | Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին | Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել է «լվանալ» գյուղացիների գլուխները | Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի | Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է | Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը | Պորտուգալիայի նախագահն առաջարկել է փոխհատուցում վճարել գաղութատիրության ժամանակաշրջանի համար, սակայն կառավարությունը հրաժարվել է | Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը |

Glovo-ն՝ աշխարհի առաջատար բազմաբնույթ հավելվածը, մարտին, Երևանում երկրորդ անգամ նշել է «Գործընկերների օրը

Glovo-ն՝ աշխարհի առաջատար բազմաբնույթ հավելվածը, մարտին, Երևանում երկրորդ անգամ նշել է «Գործընկերների օրը»՝ համախմբելով տեղական առաջատար բրենդներին և ռեստորաններին՝ քննարկելու նոր բիզնես հնարավորություններն ու դրանց աճի խթանումը, ինչպես նաև նպաստելու Glovo-ի և շահագրգիռ կողմերի միջև համագործակցությանը։

Սա Glovo-ի կողմից կազմակերպված նմանօրինակ երկրորդ միջոցառումն էր՝ նվիրված տեղական գործընկերներին։ Միջոցառմանը ներկա էին տեղական 26 առաջատար գործընկեր կազմակերպությունների 45 ներկայացուցիչներ։ Բազմաբովանդակ զրույցների և հանդիպումների շնորհիվ միջոցառումը նպաստեց ՀՀ տնտեսության ներուժի և տեխնոլոգիական հարթակի ու ռեստորանների միջև հարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը։ Ներկաների թվում էին «PAUL Armenian»-ն, «Black Angus»-ը, «KFC»-ն, «Dargett Brewpub»-ը, «Eat and Fit»-ը, «Made in China»-ն և բազմաթիվ այլ ընկերություններ։

Հանդիպմանը Glovo-ն ներկայացնող խոսնակներն էին հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Հենրի Հեբրարդը, կոմերցիոն ղեկավար Բիւզանդ Մկրտիչեանը, տարածաշրջանային կոմերցիոն մենեջեր Կարլոս Աումեսկեն և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Սիմոն Թերզյանը։ Նրանք ստեղծել էին ոչ ֆորմալ միջավայր՝ քննարկելու հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանում առաքման շուկայի զարգացումը և նոր բիզնես հնարավորությունների բացահայտումը։Glovo-ն գործընկերներին ներկայացրել է նաև Glovo Ads-ը։ Glovo Ads-ի միջոցով բրենդները, ռեստորաններն ու խանութները կարող են խթանել իրենց բիզնեսի աճը և հաճախորդների միջև եղած ներգրավվածությունն ու վաճառքները։ Glovo Ads-ը ստեղծված է 2 տարբեր բաժիններով։

Brands Ads-ի միջոցով մարքեթոլոգները կարող են օգտագործել գլխավոր էջի և որոնումների վերաբերյալ առկա տվյալները և իրենց հաճախորդներին առաջարկել ավելի ճիշտ թիրախավորված և նրանց կարիքներին ծառայող գովազդներ։

Partners Ads-ի միջոցով փոքր ու միջին խանութները և ռեստորանները կարող են գտնել լավագույն դիրքավորման մեթոդները, որոնց միջոցով հավելվածում նրանց ներդրումները լավագույնս կծառայեն իրենց նպատակներին։ Եվ, քանի որ, այս բիզնեսներից շատերը չունեն մարքեթինգային խոշոր թիմեր, Partners Ads-ը հրաշալի հնարավորություն է սկսել գովազդի գործընթացը ցանկացած բյուջեով` վճարելով յուրաքանչյուր մեկ քլիքի դիմաց սկզբունքով։ Ավելին, այդ գործընթացը կարելի է դադարեցնել ցանկացած պահի, որպեսզի բիզնեսները վստահ լինեն, որ նրանց կատարած ներդրումները ունենում են դրական արդյունքներ։

Հանդիպման շնորհիվ Glovo-ն ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու երկկողմանի հարաբերությունների զարգացմանը և իր էկոհամակարգում եղած բոլոր շահագրգիռ կողմերի բարգավաճմանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ