Ռուսաստանը և Ուկրաինան միասին կորցրել են ավելի քան 2 միլիոն մարդ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։«Գիտեք, այս պատերազմի մասշտաբներն աննախադեպ են, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային հակամարտությանը: Խորհրդային Միությունն Աֆղանստանից հեռացավ 18,000 զոհով: Մենք Վիետնամից հեռացանք 58,000 զոհով: Ռուսաստանը և Ուկրաինան միասին կորցրել են ավելի քան 2 միլիոն մարդ: Մտածեք այդ մասին: Դրանք սարսափելի թվեր են», — ասել է նա։




