«Նաիրի» բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարել են ոտքի բութ մատի էնդոպրոթեզավորում

«Նաիրի» բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարում են ոտնաթաթի առաջին մատի մետատարզոֆալանգիալ հոդի էնդոպրոթեզավորում։ Բուժառուն միջին տարիքի կին է, որը դիմել է բուժկենտրոն, գանգատվելով ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիայից, ցավից ու քայլելու դժվարությունից։

Մետատարզոֆալանգիալ հոդի արթրոզը ինչպես ցանկացած այլ արթրոզ, դեգեներատիվ հիվանդություն է, որի դեպքում հոդի շարժունակությունն ապահովող աճառը աստիճանաբար քայքայվում է։ Դա հանգեցնում է հոդի մասնակի կամ լիարժեք անշարժացման, ինչը դժվարացնում է քայլելը։ Բացի այդ, առաջանում է ոչ էսթետիկ՝ դուրս ցցված գոյացություն և ուժեղ ցավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս