Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamhsyan.com-ը։
Վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների հետ ուղղել են ավտոմեքենան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։




