«Բացատրական» աշխատանքներից հետո Տեր Հայկին թույլ չեն տվել պատարագ մատուցել Թալինում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատարագի մասնակցելու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ինչպես հայտնում է News.am-ը վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել։

Որոշ անձինք փորձել են համոզել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկին հեռանալ եկեղեցուց, որ կարգալույժ քահանաներից Տեր Թադեն մատուցի պատարագը Նիկոլ Փաշինյանի համար։

«Բացատրական» աշխատանքից հետո Տեր Հայկը նշել է, որ ինքը գնում է Մաստարա՝ կանոնական պատարագ մատուցելու։

«Ասում են՝ կարգալույծ քահանան պիտի մատուցի»,– News.am-ի հետ զրույցում ասել է նա։

 

Լրահոս