ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարձակվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի վրա

ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի։ Երկրի հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

«ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ղեկավարությամբ` «Հարավային նիզակ» համատեղ աշխատանքային խումբը մահացու կինետիկ հարված է հասցրել այն նավի վրա, որը շահագործվում էր ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների կողմից», — ասվում է հայտարարության մեջ։

Հետախուզական տվյալների համաձայն՝ նավը շարժվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիներով և ներգրավված էր թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություններում։

Լրահոս