Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս երկու փոփոխություններով մի քանի ուղղում է իրականացվում երկու օրենքներում:

Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ:

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում սահմանում ենք «անկախ կյանքի կենտրոն»-ը՝ որպես նոր հասկացություն և որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն»,- հայտնեց նախարարը:

 

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ կետերում փոփոխություններ կատարելու նպատակն է ստեղծել իրավական հիմք աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց փոխհատուցում ապահովելու համար՝ ոչ միայն պետական բյուջեի, այլև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Նախագծերի ընդունումը կնպաստի հետևյալ արդյունքներին՝

 

1. աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը.

 

2. «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,

 

3. Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման,

 

4. տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային և վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության և բարելավված ծառայությունների մշակմանը:

 

«Հաջորդ փոփոխությունը, որը խնդրում ենք թույլ տալ իրականացնել, անձնական օգնականի ծառայություններից օգտվելու կարգերին է վերաբերում»,- տեղեկացրեց Թորոսյանը՝ ընդհանուր գծերով հիմնավորելով նախագծերի ընդունումը:

Լրահոս