Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։
«Մցխեթա-Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Պատճառը եղանակային պայմաններն են։
Ճանապարհը բաց է մարդատար տրանսպորտի համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/02/07/184744



